Ցավալի լուր․ Մահացել է հայտնի դերասանը․ լուսանկար

Ցավալի լուր․ Մահացել է հայտնի դերասանը․ լուսանկար

76 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Կառլ Ուեզերսը, հայտնում է «Euronews»-ը։ Ուեզերսի մահվան պատճառը չի հաղորդվում, նշվում է միայն, որ նա մահացել է քնած ժամանակ։

Ուեզերսը հայտնի է «Ռոքի» ֆիլմաշարում Ապոլլո Քրիդի դերով, «Գիշատիչում»՝ Ջորջ Դիլոնի դերով, «Երջանիկ Գիլմոր» և «Նիկի՝ կրտսեր-Սատանա» ֆիլմերում Չաբ Պետերսոնի դերերով, իսկ «Դանդաղ զարգացում» կատակերգական սերիալում նա մարմնավորել է իր իսկ կերպարի էկրանային տարբերակը: Ընդհանուր առմամբ Ուեզերսը նկարահանվել է 76 ֆիլմերում։

Դերասանի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել այնպիսի աշխարհահռչակ դերասաններ, ինչպիսիք են Սիլվեստեր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Ժան Կլոդ Վան Դամը, Պեդրո Պասկալը։