ChatGPT-ի նոր տարբերակը կկարողանա ճանաչել զգացմունքները և սիրախաղ անել

ChatGPT-ի նոր տարբերակը կկարողանա ճանաչել զգացմունքները և սիրախաղ անել

OpenAI-ը ներկայացրել է տեխնոլոգիայի վերջին տարբերակը, որն ապահովում է իր ChatGPT չաթբոտը:

GPT-4o-ն հասանելի կլինի նախորդ տարբերակի բոլոր օգտատերերին, ներառյալ նրանց, ովքեր բաժանորդագրություն չեն վճարում ծառայությունից օգտվելու համար:

 

Ըստ մշակողների՝ նոր տարբերակն ավելի արագ է աշխատում, քան նախորդը և իրեն ավելի անկաշկանդ է պահում՝ այն կարող է իրեն թույլ տալ մի փոքր զրուցել կամ նույնիսկ սիրախաղ անել

 

GPT-4o-ն կարող է կարդալ պատկերներ և քննարկել այն, ինչ տեսնում է, թարգմանել մի լեզվից մյուսը և հայտնաբերել էմոցիաները դեմքի արտահայտություններից:

 

Բոտը, ի տարբերություն նախորդ տարբերակների, կարող է հիշել նաև նախորդ խոսակցությունները։

 

Նրան կարելի է ընդհատել նախադասության կեսից, և նա ունի ավելի հեշտ խոսակցական ռիթմ:

OpenAI-ն ասաց, որ աստիճանաբար կներկայացնի նոր հնարավորություններ, որպեսզի ապահովի դրանց օգտագործման անվտանգությունը: