Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանը գրել է․
«Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի սիրելի´ գործընկերներ,
շնորհակալ եմ ինձ գրկաբաց ընդունելու համար: Շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդի առիթով: Հաջորդ տարի մենք միասին մեծ ու կարևոր աշխատանք ունենք անելու: Ես բերում եմ բազմաթիվ ծրագրեր, լի եմ եռանդով, վճռականությամբ և ինչու չէ' երազանքով, որ մեր թատրոնը բարձրանա այնպիսի աստիճանի, որ հպարտության առարկա լինի մեր հայրենիքի մշակութային կյանքում: Մենք դա կարող ենք անել միասին: Ջանք չեմ խնայելու դրա համար քանի որ մենք համախոհներ ու երազողներ ենք, որոնք շարժվում են առաջ, ուս ուսի: Անմիջապես տոներից հետո, ինչպես խոստացա, կհանդիպեմ յուրաքանչյուրիդ հետ, կլսեմ ձեզ հուզող խնդիրները, միասին կփորձենք դրանց համար լուծումներ գտնել և ռազմավարական ծրագրեր կազմել:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում, որ մեր թատրոնը աննախադեպ վերելք ապրի:
Միշտ ձեր' Սուրեն Շահվերդյան»։