Հանրապետության տարածքում մայիսի 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 17-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, 15-ի գիշերը՝ 2-3 աստիճանով։
Երևանում մայիսի 14-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 17-ի երեկոյան ժամերին, 18-ի գիշերը հնարավոր է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 18-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։