«Մարդամեջ» դուրս գալու հենց առաջին օրը Գալստանյանը մի քանի դրվագով մերժվեց. իզուր էլ Lexus-ից իջաց մետրո

«Մարդամեջ» դուրս գալու հենց առաջին օրը Գալստանյանը մի քանի դրվագով մերժվեց. իզուր էլ Lexus-ից իջաց մետրո

Այսօր Գալստանյանի արդեն մարգինալացած շարժումը որոշել էր մետրոյով ուղևորվել Շենգավիթ՝ իրազեկման ակցիաներ անելու։

 

Սակայն Գալստանյանի շփումը իրականության հետ հաճելիներից չէր։ Նախ մետրոյի գնացքում մի երիտասարդ ու կիրթ աղջիկ քաղաքավարի ձևով հաջողություն մաղթեց Գալստանյանին, հետո էլ ասաց, որ նրա թիկունքում կանգնած ուժերից ժողովուրդը զզվում է ու մերժել է։

 

Մի ուրիշ դրվագով էլ փոքրիկ խանութի խանութպան տիկինը ուղղակի հրաժարվեց սեղմել Գալստանյանի ձեռքը։ Ու ուղիղ եթերում տեսանելի է, թե ինչպես այս երկու դրվագներից այլայլվեցին Գալստանյանի ու կողքինների դեմքերը։

 

Իհարկե, եթե Գալստանյանը չգար ու չթաթախվեր քոչարյանառուսական հերթական քաղաքական «դվիժի» մեջ, դժվար թե ինչ-որ հրաժարվեր նրա ձեռքը սեղմեր ու կամ գնացքում երեսին «շփացներ», թե ում կողքով է ինքը քայլում, բայց ընտրությունը Գալստանյանինն է եղել։

 

Երևի հիմա մտածում է՝ իզուր էլ Lexus-ից իջա մետրո: