Պրն Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է մայիսի 15-ից։ Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատմանը, որի մասին հայտարարել է բժիշկ Գևորգ Թամամյանը, որը ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և պարզաբանել:
«Պրն Դանիելյանը կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար էր, և հունիսի 7-ին իր պարտականությունների կատարման ժամկետը ավարտվելու էր։ Սահմանված համարժեք երաշխիքով փոխհատուցում իրականացվել է' աշխատանքային պայմանագրին համապատասխան։ Իսկ ինչ վերաբերում է Գևորգ Թամամյանի հնչեցրած մտքերին, չեմ մեկնաբանի»,- ասաց նա:
15 Մայիս, 2024 12:33