Կործանվել է Իլ-76 ինքնաթիռը. կան զոհեր

Կործանվել է Իլ-76 ինքնաթիռը. կան զոհեր

Օրենբուրգի 5 օդաչուներ զոհվել են Իվանովոյի մերձակայքում Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնել է Օրենբուրգի քաղաքապետ Սերգեյ Սալմինը։

Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ ՊՆ-ն, Իվանովոյի մարզում պլանային չվերթի Իլ-76 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, պատճառն այն է, որ ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկը բռնկվել է։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի ութ անդամ և յոթ ուղևոր։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը թռչել է Իվանովոյի օդանավակայան։

Օրենբուրգի մարզի նահանգապետ Դենիս Պասլերը հայտնել է, որ զոհվածների թվում կան Օրենբուրգի օդաչուներ, որոնք ծառայում էին 117-րդ ռազմատրանսպորտային ավիացիոն գնդում։

Օրենբուրգի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ քաղաքապետ Սերգեյ Սալմինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու մտերիմներին։

«Օդանավում եղել է 16 մարդ, որոնցից 5-ը Օրենբուրգի 117-րդ ռազմական տրանսպորտային ավիացիոն գնդի օդաչուներ էին: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Նրանք հավերժ կմնան մեր հիշողության մեջ, մեր սրտերում: Օրենբուրգը սգում է ձեզ հետքեզ հետ»,- ասել է Սալմինը: