Նիկոլ Փաշինյանը և Նորվեգիայի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը

Նիկոլ Փաշինյանը և Նորվեգիայի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետեր' Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի' օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:

Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների: