Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է ԱՄԷ։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ի ալիքում։
«Առաջնահերթն այն է, որ մեր ժողովուրդը գերությունից տուն վերադառնա։
Ինչպես նաեւ կքննարկվի ներդրումներն ու տնտեսական գործընկերությունը՝ Մեծ մարդասիրական ծրագիր»,- գրել է Զելենսկին։
Նա ավելի վաղ ասել էր, որ չի պատրաստվում այս ուղևորության ընթացքում խաղաղ բանակցություններ վարել։