Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կարգավորման գործընթացում Ուկրաինային տարածքային զիջումների հնարավորության մասին խոսք լինել չի կարող։
«Տարածքային զիջումներ նրան, որն այժմ կոչվում է Ուկրաինա, արվել է ԽՍՀՄ ղեկավարության կողմից ԽՍՀՄ-ի ստեղծման ժամանակ»,- նշել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հիմնադրվել է այն տարածքների վրա, որոնք «դարեր շարունակ մշակվել են ռուս ժողովրդի կողմից»։