Ողբերգական ավտովթար

Ողբերգական ավտովթար

Փետրվարի 16-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.cօm-ը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացած վարորդի և վիրավորի ինքնությունը։