Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մյունխեն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:
Սոցցանցի իր էջերում վարչապետը տեսանյութ է հրապարակել Մյունխենից։
Մանրամասները՝ տեսանյութում։