Ճիշտ ընտրություն․ Հայաստանի անկախության ակունքներից մինչև նախագահ
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի պաշտոնում իշխող ուժը կառաջադրի և բնական է նաև կնտրի ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։ Նախագահի պաշտոնը թափուր է մնացել Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո։
Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում հանրությանը հուզող թերևս ամենակարևոր հարցերից մեկն էլ հենց դա էր, ո՞վ է լինելու Հայաստանի ապագա նախագահը։
Վահագն Խաչատուրյանը քաղաքական կյանք է մտել պայքարով՝ հանուն Հայաստանի անկախության և անկախություն կերտողներից մեկն էլ հենց Խաչատրյանն է եղել։ Զբաղեցրել է տարբեր առանցքային պաշտոններ, եղել է Երևանի քաղաքապետ, զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ Քոչարյանա-սերժական իշխանության տարիներին միշտ եղել է պայքարի թեժ կետերում, պայքարելով Հայաստանի ժողովրդավարացման և կոռուպցիայի դեմ։
Քաղաքական համակարգն իդեալական պատկերացնող, Հայաստանի տնտեսությունն իմացող, տնտեսագետ-գիտնականն իր անցած ճանապարհով թերևս ամենաարժանի նախագահը կարող է լինել։
Անխոցելի է, որովհետև երբեք չի եղել ոչ մի մութ պատմության մեջ, իսկ հանրության կողմից սիրված ու հարգված է, թերևս իր համեստության և խելքի շնորհիվ։



