Արարատ Միրզոյանը  որոշում է կայացրել

Արարատ Միրզոյանը որոշում է կայացրել

Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Լիլիթ Մինասյանն ազատվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին»  օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Լ.Մինասյանի 2020 թվականի դեկտեմբերի 18-ի դիմումը' կարգադրում եմ.

 

1. 2020 թվականի դեկտեմբերի 18-ից Լիլիթ Մինասյանին ազատել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

 

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ.Գալստյանին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը»,- ասված է որոշման մեջ: