Վրաստանում պայթեցրել են ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր մեքենան. ճնշում հայազգի գործչի նկատմամբ (տեսանյութ)

Վրաստանում պայթեցրել են ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր մեքենան. ճնշում հայազգի գործչի նկատմամբ (տեսանյութ)

Քիչ առաջ տեղեկացանք, որ պայթեցրել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան: Այս մասին տեղեկությունը հաստատվում է Մկոյանի ֆեյսբուքյանի էջում տեղադրված տեսանյութից:

 

Վերջին ամիսներին տարբեր ուժեր ճնշումներ են գործադրում Մկոյանի նկատմամբ, ստիպում են, որ նա  չառաջադրի  իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բանն այն է, որ Մկոյանը մեծ սեր է վայելում տարածաշրջանում և իր տարածաշրջանի բոլոր գյուղերը մեկ մարդու նման սատարում են Մկոյանին:

 

Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մկոյանն ու իր ընտանիքը ենթարկվում է ահաբեկչություն հիշեցնող հարձակումների:

 

Ավելի վաղ, այս տարվա մարտի 26-ին,  Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ է ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև։ Հնչել են կրակոցներ: Հենզել Մկոյանը պնդում է, որ վեճը հրահրել է Սամվել Պետրոսյանը։ Նախկին ոստիկանապետը, որ 2012-2016 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր, 2016-ից սկսած չի հաշտվում այն մտքի հետ, որ այլևս պատգամավոր չէ, և սկսել է սրել իրավիճակը: Հենզել Մկոյանը պատմեց, թե ինչից է ծագել վեճն այս անգամ.

 

«Իմ եղբայրը, որ խոշոր գործարար է, հարյուրավոր մարդիկ են իր մոտ աշխատում, իրենից 30 տարի փոքր տղան իրեն ասել է՝ փոշի հանեցիր վրաս: Ինքն էլ ասել է՝ ի՞նչ փոշի, սաղ քաղաքը փոշի է, որից հետո իրեն քարով խփել էր: Ամեն ինչ դրանից է սկսվել: Դրանից հետո այդ տղային չպատժեցին: Իսկ ամսի 26-ին 12-րդ դասարանցի իմ եղբոր տղան մեքենայով գնացել է, Սամվել Պետրոսյանը հայհոյել է: Տղային թվացել է, որ ուրիշին է հայհոյել, գնացել եկեղեցու կողքով պտտվել նորից է եկել այդտեղով անցել, նա էլ թե՝ լավ ա եկար, հենց քեզ եմ ասում, ու նորից է հայհոյել:

Եղբորս տղան եկել իմ տղաներին ու զարմիկներին ասել է՝ եկեք գնանք իր տղային տեսնենք, հարցնենք, թե ինչ են ուզում մեզնից: Գնացել տղային են ասել, նա էլ հորն է ասել»,- պատմել էր Մկոյանը:

 

Այսօր տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ տեսանյութում: