Տղան իրեն մեղավոր է զգում, որ իր հիմարության արդյունքում կորցրեց հորը. Դավիթ Սանասարյանը իրական և դաժան պատմություն է պատմել

Տղան իրեն մեղավոր է զգում, որ իր հիմարության արդյունքում կորցրեց հորը. Դավիթ Սանասարյանը իրական և դաժան պատմություն է պատմել

Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված կորոնավիրուսային վարակի հետ:

Նա, մասնավորապես, գրել է. «Օրեր առաջ ծանոթներիցս մեկի հայրը մահացավ կորոնավիրուսից։

Տղան առավոտից երեկո ասում էր, որ իրենք չեն հավատում կորոնավիրուսի գոյությանը, որ սարքած է էդ վիրուսը, խաբում են, որ փող աշխատեն, դիմակ դնելն անիմաստ է ու նմանատիպ դատարկաբանություններ։ Ավեի ուշ ողջ ընտանիքը վարակվեց կորոնավիրուսով, իսկ արդեն օրեր առաջ կորցրեց հորը հենց վիրուսի պատճառով։

Հիմա իրեն մեղավոր է զգում, որ իր հիմարության արդյունքում կորցրեց հորը, բայց էլ ոչինչ չի կարող փոխել։

Սիրելինե՛րս, մի՛ եղեք իմ ծանոթի պես, մի՛ եղեք անպատասխանատու, կրե՛ք դիմակ, պահպանե՛ք սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանե՛ք ձեր ձեռքերն ու ձեզ շրջապատող մակերեսները»։