Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. նոր մանրամասներ

Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. նոր մանրամասներ

Քիչ առաջ, հղում անելով «Առաջին լրատվական»-ի տեղեկություններին, գրել էինք, որ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։


Լրատվականի տեղեկություններով այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Թե ով է այդ գործարարը կայքին չի հաջողվել պարզել:

 

Mediaroom.am-ի տեղեկություներով Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:


Առաջիկա օրերին պաշտոնական մանրամասներ կհրապարակվեն: