Փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում․ Երևանի քաղաքապետարան

Փոփոխություններ` տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում․ Երևանի քաղաքապետարան

Երևանի ավագանին այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել տրանսպորտային փաթեթներին վերաբերող նախագծում:

 

Մարտի 1-ից մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի արտոնությամբ սակագներով տոմսեր ձեռք բերելու հնարավորություն կունենան նաև Երևանի հաշվառում չունեցող թոշակառուները և նպաստառուները։

 

Բացի այդ, 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը 90 րոպեից կդառնա 180 րոպե, 1 և 7 օր փաթեթով տոմսերի ուղևորություններն էլ կդառնան անսահմանափակ:

4 և ավելի երեխա ունեցող քաղաքացիներն անվճար երթևեկելու հնարավորությունից կօգտվեն՝ անկախ երեխաների տարիքից. հանվեց սահմանափակումը:

 

Անվճար երթևեկելու հնարավորություն կստանան նաև անապահովության նպաստ ստացող և հաշմանդամություն ունեցող երեխաները:

 

Փոփոխություն կատարվեց նաև 1500 դրամով 10 ուղևորություն ձեռք բերելու ուղևորության վավերականության ժամկետում՝ 30 օրից այն դարձավ 45 օր: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի հրապարակմանը հաջորդող օրը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանից։