Քիչ առաջ համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը կոտրել է ավտոբուսի կողային ապակին․ Հայկ Կոստանյան

Քիչ առաջ համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը կոտրել է ավտոբուսի կողային ապակին․ Հայկ Կոստանյան

Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

 

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։