Մեքենաներ են բախվել. վիրավորները ընտանիքի անդամներ են.մանրամասներ

Մեքենաներ են բախվել. վիրավորները ընտանիքի անդամներ են.մանրամասներ

Հունվարի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Վթարի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի մի հատվածի մեջտեղի գոտում: Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը բախվել է նաև ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը:

 

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորները ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կա նաև անչափահաս:

 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: