Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իր հրաժարականի մասին:

 

«Որոշում կայացրեցի ավարտել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում իմ աշխատանքները։ Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր՝ ծառայել մեր երկրին այս կարևոր պաշտոնում:

Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել այս բացառիկ հնարավորության համար։

 

 

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում նվիրյալ մասնագետների մեր թիմին, որոնց հետ պատիվ և հաճույք էր աշխատել կողք կողքի և կիսել այս բարդ ճանապարհը։ Իրապես, անչափ հպարտ եմ այն արդյունքներով, որը մենք միասին գրանցել ենք՝ իրավական, դատական և հակակոռուպցիոն բարեփոխումների ուղղությամբ: Վստահ եմ, որ այս ջանքերը կշարունակեն ձևավորել մեր երկրի ապագա իրավական և ինստիտուցիոնալ համակարգը և կայուն հիմք կհանդիսանան նախարարության նոր թիմի հետագա արդյունավետ աշխատանքների համար։

 

 

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր միջազգային գործընկերներին, որոնք ողջ այս ընթացքում կիսել են մեր ձգտումները և անվերապահորեն աջակցել մեր բարեփոխումների օրակարգին»,- գրել է նա: