Հայէկոնոմբանկի պարզաբանումն infocom.am լրատվական կայքի հոդվածի վերաբերյալ

Հայէկոնոմբանկի պարզաբանումն infocom.am լրատվական կայքի հոդվածի վերաբերյալ

Օրեր առաջ infocom.am լրատվական կայքում հրապարակված «Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը» հոդվածի առնչությամբ Araratnews-ը դիմել է Հայէկոնոմբանկին.

 

Ինչպե՞ս կմեկնաբանեք հոդվածի այն պնդմանը, ըստ որի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին աջակցելու նպատակով Հայէկոնոմբանկի միջոցով քաղաքացու կողմից փոխանցվել են անհայտ ծագման գումարներ:

 

Թույլ տվեք զերծ մնալ վերոնշյալ լրատվամիջոցում տեղ գտած մանիպուլյատիվ ապատեղեկատվությունը մեկնաբանելուց, քանի որ Բանկը հաճախորդի հետ գործարք կատարելիս կամ գործարար հարաբերություն հաստատելիս առաջնորդվում է ոլորտը կարգավորող ՀՀ և միջազգային համապատասխան իրավական ակտերի դրույթներով՝ սկսած հաճախորդի նույնականացումից և ինքնության ստուգումից մինչև միջոցների ծագման աղբյուրի բացահայտում և պատշաճ ուսումնասիրության շրջանակում օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումներ:

Ըստ հոդվածի մեջբերման՝ քաղաքացին նախապես տեղյակ չի եղել գործարքի նպատակի մասին և գումարը փոխանցել է ոչ իր նախաձեռնությամբ:

 

Վերոնշյալ ընթացկարգերը խստագույնս պահպանվում են Բանկի կողմից և նման պնդումը որևէ աղերս չունի բանկի գործելաոճի հետ: Հայէկոնոմբանկը հորդորում է զերծ մնալ լրատվական կայքերում Բանկի մասին անհարկի և ավելորդ շահարկումներից:

Նշված դեպքի վերաբերյալ արդյո՞ք բանկում կատարվել են ուսումնասիրություններ:

 

Նմանատիպ ցանկացած ուսումնասիրություն սկսելու համար վերոնշյալ հրապարակման մեջ նշված պայմանական տվյալները խիստ անբավարար են: Հայէկոնոմբանկի համբավը, թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում ձևավորվել է ավելի քան 32 տարվա ամենօրյա օրինապահ և խիստ հետևողական գործելաոճի շնորհիվ և նմանատիպ ոչ հիմնավոր հրապարակումները չեն կարող այդ վաստակը արժեզրկել: