Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով (վարույթով) ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա' 2020 թվականի օգոստոսի 6-ին Արտակ Ռաֆիկի Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն օժանդակելը): 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Արտակ Հովհաննիսյանի վերաբերյալ անջատված քրեական գործով (վարույթով) հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2023 թվականի մարտի 27-ի դատավճռով՝ Արտակ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել գործող Քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն օժանդակելը) և դատապարտվել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով:
«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ Արտակ Հովհաննիսյանն ազատվել է պատժից:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի հիման վրա՝ 2023 թվականի հուլիսի 18-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը Արտակ Հովհաննիսյանին արդարացրել է: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել:
Քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ քրեական հետապնդում հարուցած մարմինը ներողություն է հայցում Արտակ Ռաֆիկի Հովհաննիսյանից:



