32 զոհ, 60 վիրավոր․ դաժան ավտովթարի մանրամասները

32 զոհ, 60 վիրավոր․ դաժան ավտովթարի մանրամասները

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն Կարմիր ծովի ափին գտնվող Ալեքսանդրիա քաղաքի հետ կապող ճանապարհին տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Այդ մասին, վկայակոչելով Բուհեյրա նահանգի անվտանգության ծառայությանը, հաղորդել է Al-Ahram օրաթերթը:

«Վթարի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել է 60 մարդ», - ասել է ծառայության ներկայացուցիչը։

Նախնական տվյալներով՝ ավտոճանապարհի 132-րդ կիլոմետրում ավտոմեքենաներից մեկում տեղի է ունեցել նավթի արտահոսք, ինչը հանգեցրել է խոշոր բախման։ Հրդեհվել են մի քանի տասնյակ մեքենաներ:

Տեղում աշխատում են հրշեջների, փրկարարների և շտապօգնության խմբեր: Վիրավորներին փոխադրում են հիվանդանոցներ: Տուժածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ:

 

Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ