ԱԻՆ հորդորն ու զգուշացումը՝ բոլոր քաղաքացիներին

ԱԻՆ հորդորն ու զգուշացումը՝ բոլոր քաղաքացիներին

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 2021 թվականի ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունը ստացել է հրդեհների վերաբերյալ 413 զանգ: ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ բուսական տարածքներում հրդեհների դեպքերը նախորդ տարվա ապրիլի համեմատ 3 անգամ են աճել:

 

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ ավելանում է նաև հրդեհների թիվը. փ/ծ գնդապետը ազգաբնակչությանը հորդորում է զգոն լինել:

 

Ստացված ահազանգերի մեջ զգալի քանակ են կազմում կեղծ ահազանգերը: ԱԻՆ ՃԿԱԿ-ում 2020 թվականին գրանցվել է ընդհանուր առմամբ, 1163 կեղծ ահազանգ, որից 1050-ը՝ հրդեհի վերաբերյալ: Ընթացիկ տարվա չորս ամիսների ընթացքում (ապրիլի 27-ի դրությամբ) այդ ցուցանիշը կազմել է 323, հրդեհի վերաբերյալ' 275 կեղծ ահազանգ: