Անչափահաս թուլան սպանել է 25 տարեկան տղային. պատճառը ինտեռնետն է. Հայաստանում տեղի ունեցած դաժան ու սահմռկեցուցիչ սպանության մանրամասները

Անչափահաս թուլան սպանել է 25 տարեկան տղային. պատճառը ինտեռնետն է. Հայաստանում տեղի ունեցած դաժան ու սահմռկեցուցիչ սպանության մանրամասները

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Այս մասին մանրամասներ է հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 2004թ.:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. մարտի 27-ին՝ ժամը 15:53-ին, ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրու Երևանյան խճուղու շենքերից մեկի աստիճանահարթակին տղամարդու դիակ կա:

 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

 

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննչական մարմինը պատրաստվում է դիմել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Դ. Վարդանյանի նկատմամբ, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով, սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, իսկ հանցագործության պատճառը եղել է համացանցում իրար հետ նամակագրական կապ ունենալը։  © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2021/03/30/1182939/