Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում մարտի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 801 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 185020 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 812076 վերջին մեկ օրում' 3721 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11602 պացիենտ. մեկ օրում ավելացել է 324-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 169172 անձ' վերջին մեկ օրում 451 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 3384 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 862 է: