Տիգրան Ավինյանի հայտարարությունը՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ

Տիգրան Ավինյանի հայտարարությունը՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ

Այսօր, վերջապես, խորհրդարանական ուժերի միջև կայացավ կոնսենսուս՝ քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու սահմանադրական ճանապարհով՝ արտահերթ ընտրությունների միջոցով:

 

Այսպիսի համաձայնությունը 2018թ. հեղափոխության նվաճումներից եմ համարում, երբ քաղաքական ուժերն իշխանության հարցին լուծում տալու համար դիմում են դրա իրական տիրոջը՝ ժողովրդին:

 

Հեղափոխության հաջորդ նվաճումը, հետևաբար, պիտի լինի հունիսի 20-ի ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը' ժողովրդավարական սկզբունքներին և ոգուն համապատասխան։