Ով է վարչապետի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը և ի՞նչ կենսագրություն ունի

Ով է վարչապետի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը և ի՞նչ կենսագրություն ունի

Փետրվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Տարոն Չախոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»։

 

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

 

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
24 հունվարի 1989 թ., ք. Արթիկ

Կրթություն


2005 – 2009թթ. – Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հաշվողական մեքենաներ, համալիրներ և ցանցեր, բակալավրիատ

Աշխատանքային գործունեություն


2009 – 2012թթ. – Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ' միկրոպրոցեսորային համակարգերի նախագծող, ծրագրավորող


2012 – 2015թթ. – Memoir Systems Inc., Yerevan Branch՝ ճարտարագետ – ինժեներ
2015 – 2016թթ. – Cisco Internetworking' ճարտարագետ – ինժեներ
2021թ. փետրվարի 18-ից՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Կուսակցական պատկանելություն


Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: