Արտակարգ դեպք Երևանում.անասնագոմում հայտնաբերվել է քաղաքացու դի

Արտակարգ դեպք Երևանում.անասնագոմում հայտնաբերվել է քաղաքացու դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության   Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների  քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանություն հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին՝ առավոտյան ժամը 06:15-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահագանգ է ստացվել, որ Մարտիրոսյան փողոցի  թիվ  1 հասցեում գտնվող անասնագոմում գերանից պարանով կախված դի կա:  Նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասատրյանի գլխավորությամբ: 

 

Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Սուխոռուկովի դին: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Պարզվել նաև, որ նրան կախված վիճակում հայտնաբերել է Կոտայքի մարզի բնակիչ, 40-ամյա Ս. Շ.-ն, ով էլ ահազանգել է ոստիկանություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: