Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում անձրևի տեսքով:

 

Փետրվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝  Փետրվարի 5-ին' կեսօրից հետո սպասվում է անձրև, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան'    11.80C (1981 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան'       -24.00C (1974 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան'   -4.10C