Հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող»ը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող»ը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության դիմակավորված և մինչև ատամները զինված մի քանի «բերետների» ուղեկցությամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Լեննականցի Արտյոմ Ղազարյանը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մի քանի ժամ հետազոտվել է մի քանի կաբինետներում, որից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ սպասում են բժիշկների եզրակացություններին՝ պարզելու համար, թե «օրենքով գողը» ինչ առողջական խնդիրներ ունի: