Մահացել է առաջին խորհրդային ատոմային ռումբի ստեղծողներից մեկը

Մահացել է առաջին խորհրդային ատոմային ռումբի ստեղծողներից մեկը

102 տարեկանում մահացել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի ամենատարեց ակադեմիկոսներից մեկը՝ առաջին խորհրդային ատոմային ռումբի ստեղծման և նախագծման անմիջական մասնակիցներից վերջինը՝ ֆիզիկոս Իսաակ Խալատնիկովը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

 

Իսաակ Խալատնիկովը ծնվել է 1919-ի հոկտեմբերի 17-ին Եկատերինոսլավում: Նա տիեզերականության և քվանտային էլեկտրադինամիկայի մասին աշխատությունների հեղինակն է, ինչպես նաև ստեղծել է քվանտային հեղուկների տեսությունը: