Փողոցում ձևավորված ընդդիմությունը ատամները սրած սպասում էր Նիկոլ Փաշինյանի տապալմանը․ Հովհաննես Ազոյան (տեսանյութ)

Փողոցում ձևավորված ընդդիմությունը ատամները սրած սպասում էր Նիկոլ Փաշինյանի տապալմանը․ Հովհաննես Ազոյան (տեսանյութ)

Փողոցում ձևավորված ընդդիմությունը ատամները սրած սպասում էր Նիկոլ Փաշինյանի տապալմանը, որպեսզի կրկին վերադառնար և իրենց հաշվարկը նրա վրա էր, որ կարողանային բլից-կրիգով վերցնեին իշխանությունը: Այս մասին ARTN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց դերասան Հովհաննես Ազոյանը

«Այսինքն ստեղծել հասարակական վատ կարծիք այս իշխանության նկատմամբ և իշխանափոխություն իրակացնել, որն իրենց մոտ  չստացվեց»,- հստակեցրեց դերասանը: Իսկ հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ ընդդիմության պլանների մեջ է եղել նաև այն բազմաթիվ դավաճանությունները, որոնց մասին խոսում են առաջնագծում կռված տղաները,շատ զոհված տղաների հարզազատները, ինչպես նաև պարզ ու հասարակ ժողովուրդը, որն ուզում է օբեկտիվ նայել շատ իրողություններին,

 

Հովհաննես Ազոյանն ասաց, որ ինքն այդպիսի բան հստակ  ասել չեմ կարող. «Դա հստակ մեղադրանք է: Ես չեմ ուզում զրպարտել: Դա իրավական դաշտում պետք է ստուգվի և քննություն վարվի, բայց ինձ մոտ այդպիսի տպավորություն կա»,  և հավելեց. «Ես մեր իշխանությանը խորհուրդ կտամ անպայման այդ անաչառա քննությունը անցկացնել և հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը», -ասաց Հովհաննես Ազոյանը նշելով «не пойман, не вор»:

 

Դերասանը պատասխանեց նաև հարցին, թե ուր է իր խոսքերով ասած անաչառությունը՝ բացատրելով, որ իշխանությունը բաղկացած է երեք մասից՝ կառավարություն, դատական համակարգ և Ազգային ժողով: «Դատական համակարգի մասնակիցները քանի դեռ նախկին իշխանության մնացորդներն են հայտարարել են բոյկոտ այս իշխանությա նը և դատարանում կալանքով ազատում են բոլորին: Եվ հետևաբար մարդիկ, ովքեր լավ չեն պատկերացնում դատական համակարգը տպավորություն է, թե այս իշխանությու նը խաղ է անում»,-պարզաբանեց Հովհաննես Ազոյանը: