Նախագահի կինը նույնպես վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով

Նախագահի կինը նույնպես վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, ովքեր վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով, շնորհակալություն են հայտնում Հայաստանից, Արցախից և Սփյուռքից իրենց ուղղված առողջության ջերմ մաղթանքների և զորակցության խոսքերի համար.

 

«Անչափ զգացված ենք յուրաքանչյուրիդ ուշադրության համար: Աստված պահապան բոլորիս»:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։