Ես չեմ մասնակցել այս պատերազմին: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Գիքորի դերակատար Ալբերտ Ղուլինյանը' հերքելով համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե ինքը մասնակցել է պատերազմին և զոհվել:
«Ես ոչ մասնակցել եմ, ոչ վիրավորվել, ոչ էլ զոհվել եմ այս պատերազմում: Դուք հավատում եք հա՞ մամուլին, որ ես մասնակցել եմ ու զոհվել»,- ասաց Ալբերտ Ղուլինյանը, հավելելով' «Սուտ լուրեր են, ցավդ տանեմ»:
Araratnews.am-ի հարցին, թե այդ դեպքում, որտեղի՞ց են սուտ լուրերը իր զոհվելու մասին' Գիքորի դերակատարն ասաց, թե ինքն էլ չգիտի. «Չգիտեմ ցավդ տանեմ, էդ արդեն դուք, թե կարաք պարզեք, մի երկու լավ բան գրեք»։
Հայկ Մագոյան



