Լավ լուր՝ վարորդների համար․ պահանջը հանվում է

Լավ լուր՝ վարորդների համար․ պահանջը հանվում է

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

 

«Տեղեկացնում ենք, որ ինչպես ներկայումս, այնպես էլ 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող իրավակարգավորումների համաձայն' վարորդական վկայականի փոխանակման դեպքում քննություններ հանձնելու պահանջ նախատեսված չէ:

 

Միաժամանակ հորդորում ենք այն անձանց, ում վարորդական վկայականի գործողության ժամկետը լրանում է 2021 թվականին կամ դրանից հետո, ավելորդ կուտակումներ չառաջացնելու նպատակով դրանց փոխանակման համար չհերթագրվել նախատեսված ժամանակից շուտ»: