Շիրակի զինկոմիսարիատներում կամավորների հերթեր են գոյացել. Ապրիլյան նահատակների ծնողները ևս կամավորների շարքերում են

Շիրակի զինկոմիսարիատներում կամավորների հերթեր են գոյացել. Ապրիլյան նահատակների ծնողները ևս կամավորների շարքերում են

Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատների բակերում, մասնավորեպես Գյումրու և Ախորյանի, Արցախ մեկնելու ցանկություն ունեցող երիտասարդների և միջին տարիքի տղամարդկանց հերթեր են գոյացել: Այդ մասին տեղեկացնում է Հայկական ժամանակը:

 

Կամավորների հոսքը վաղ առավոտից չի դադարում նաև Շիրակի մարզի Երկրապահ կամավորականների միությունում: Արցախ մեկնելու համար երկրապահներին են միացել նաև երիտասարդներ, որոնք նոր են վերադարձել ծառայությունից: Ապրիլյան նահատակների ծնողները ևս կամավորների շարքերում են:

 

«Եվ երկրապահները, և երկրապահների մարզային խորհուրդը տեղում են: Շտաբներում սպասում ենք հրահանգին, որպեսզի մեկնենք ու լինենք Արցախի ժողովրդի կողքին: Մեր կին-կամավորները ևս մեր կողքին են»,-հեռախոսազրույցում ասաց ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը: