Սկսել են կորոնավիրուսից մահացածների դիահերձումը. ի՞նչ արդյունքներ կան

Սկսել են կորոնավիրուսից մահացածների դիահերձումը. ի՞նչ արդյունքներ կան

Օգոստոսի մեկից Հայաստանում սկսվել է  կորոնավիրուսից մահացածների դիահերձումը:

 

Դիահերձման նպատակն էր պարզելու, թե արդյոք  քաղաքացիների մահվան պատճառը կորոնավիրուսն է:

 

Araratnews.am-ը գրավոր հարցում էինք ուղարկել  ՀՀ առողջապահության նախարարություն՝ տեղեկանալու,  թե քանի օգոստոսի մեկից քանի հերձում է եղել, ինչ արդյունքներ է արձանագրվել: Արդյոք դիահերձումը հաստատել է՝ քաղաքացիների մահվան պատճառը կորոնավիրուսն է: Ի պատասխան մեր հարցման նախարարությունը տեղեկացնում է, որ նոր դիահերձականը գործում է Կոտայքում:

 

«...Եվ, քանի որ դիակների դատաբժշկական փորձաքննությունները կատարվում են հետաքննության և նախաքննության մարմինների համապատասխան որոշումների հիման վրա, այդ թվում' COVID-19-ից մահացած անձանց, ուստի դրանց վերաբերյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել' հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի  3-րդ ենթակետը, այն է. «պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- գրված է նախարարության պատասխանում: