Պարետ Տիգրան Ավինյանի որոշումը՝ դիմակների հետ կապված

Պարետ Տիգրան Ավինյանի որոշումը՝ դիմակների հետ կապված

Անձնական մեքենաներում մեկից ավելի ուղևորի դեպքում դիմակ կրելն արդեն պարտադիր չէ։ Այս մասին Իրավաբան․net-ը ճշտեց պարետատնից։

 

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի օգոստոսի 14-ի որոշման համաձայն փոփոխություն է կատարվել Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման մեջ։

 

Փոփոխության համաձայն 7-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ «Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն որոշման Հավելվածներ 2-17-ով»։ Նախկինում այս կետով նշվում էր․ «Անձնական օգտագործման մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցներում պարտադիր է դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Հանրային տրանսպորտի դեպքում գործում են Հավելված N 14-ով սահմանված կանոնները»։

 

Հավելենք, որ հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակի կրումը դեռ պարտադիր է։