Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը․ ինչպես է կատարվում է գողությունը

Գագիկ Շամշյանի բացառիկ տեսանյութը․ ինչպես է կատարվում է գողությունը

banner770

Վերջին ժամանակահատվածում, մայրաքաղաքում աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, այդ թվում՝ ավտոմեքենաների: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, հուլիսի 28-ին, Երևանի Բուզանդի փողոցի 97 հասցեի մոտ կայանված Porsche Cayenne ավտոմեքենայի առջևի լուսարձակը վայրկյանների ընթացքում գողացել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ, 29-ամյա Հայկ Թովմասյանին, իսկ լուսարձակներ գողացողը եղել է գլխարկով ու պաշտպանիչ դիմակով: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես տեղի է ունեցել Porsche Cayenne լուսարձակի գողությունը: