ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։
նա նաև նշել է, որ քայլի հիմնական պատճառն է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:
Ազգային ժողովի կակոնակարգի 155-րդ հոդվածի համաձայն '
1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.
2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Արսեն Ջուլֆալակյանը ընտրվել է պատգամավոր համամասնական ցուցակով, և եթե մեկշաբաթյա ժամկետում հետ չվերցնի դիմումը, ապա նրան կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համարը՝ Նարեկ Ղահրամանյանը:




