ԱՄՆ-ում 49 տարեկանում մահացել է ամերիկա-կոլումբացի դիջեյ և պրոդյուսեր, I Like To Move It հիթի հեղինակ Էրիկ Մորիլլոն։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։
Նրա դին հայտնաբերել են երեքշաբթի առավոտյան Ֆլորիդայի իր տանը։ Քննություն է տրավում՝ մահվան պատճառը պարզելու համար։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Արտիստին մեծ ճանաչում է բերել I Like to Move It պարային հիթը, որը թողարկվել է Մեդ Ստանտմանի (Մարկ Կուոշի) հետ համատեղ։ Հանրաճանաչության երկրորդ ալիքը եկել է այն բանից հետո, երբ թրեքն օգտագործվել է DreamWorks-ի 2005 թվականին թողարկված «Մադագասկար» անիմացիոն ֆիլմում։



