Ապրիլյան պատերազմից հետո, երբ քննարկում էինք հարվածային ԱԹՍ ները ստեղծելու ծրագրերը, թվում էր հեռավոր մի երազանք:
Մի նվիրյալ կար, որ անվերապահ հավատում էր, որ մենք կարող ենք՝ լուսահոգի Կարենն էր Վարդանյան.....երազանքդ իրականություն է դարձել՝ թշնամու տանկերը խոցված են, հայկական հարվածային ԱԹՍ ներից:
Այսօր երբ մեր ՊՆ ը հրապարկեց ադրբեջանական երեք խոցված տանկերի նկարները, հասկանում ես, որ անհնար ոչինչ չկա, եթե դրված է նպատակը, կա նվիրյալների թիմ ու քաղաքական կամք՝ ունենալ հայկական ռազմարդյունաբերություն:
Դեռ կհասցնենք վերլուծել, բայց կարծում եմ արժի շնորհակալություն հայտնել մեր զինագործներին, որոնք առաջնագծում այս օրերին մարտական առաջադրանք էին կատարում ու փորձարկում իրենց ստեղծածը:
Երազանքդ իրականություն է դարձել, թշնամու տանկերը խոցվել են
- 18/07/2020



