Exclusive. Էմմին վերջապես ցուցադրեց իր ամուսնուն (տեսանյութ)

Exclusive. Էմմին վերջապես ցուցադրեց իր ամուսնուն (տեսանյութ)

Հայկական շոուբիզնեսի վառ ներկայացուցիչներից երգչուհի Էմմին ամուսնացել է 2015 թվականին: Ամուսնությունի հետո երգչուհին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ իր ամուսնու մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր հետևյալը.

«Երկար եմ սպասել, որպեսզի կիսվեմ կյանքիս ամենակարևոր լուրով: Հասունացել է պահն ուրախ լուրը պատմել նաև իմ սիրելի լսարանին ու մարդկանց, ովքեր հետաքրքրված են իմ կյանքով: Ամիսներ առաջ օրինականացրեցի հարաբերություններս սիրելիիս հետ: Անչափ երջանիկ եմ սիրելի ամուսնուս կողքին: Նա հանրային մարդ չէ, և սովոր չէ լրատվամիջոցների, լսարանի ուշադրությանը: Հուսով եմ' կհարգեք անձնական կյանքի մեր գաղտնիության իրավունքը:

Հ.Գ. Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է, Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի»,- նշել է նա:

Էմմիի ամուսինը՝ Վահե Գրիգորյանն է, նա իսկապես հանրային կյանք չի սիրում, երկար ժամանակ Էմմին նույնիսկ չէր ցուցադրում նրա դեմքը:

 

 

Սկզբնական շրջանում Էմմին նախընտրում էր ցուցադրել նրան մասնակի՝ ներկայացնելով նրա գլուխը, ինչն էլ համացանցում բուռն քննարկվել էր և մեմերի պատճառ էր դարձել:

 

Առաջին անգամ Վահեի, ով լինելու մասին, տեսանյութեր հայտնվեցին Էմմի մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հուղարկավորությանը, որի ժամանակ Վահեն անդադար կնոջ կողքին էր:

 

Ի դեպ, Նադեժդա Սարգսյանը առանցքային դեր է ունեցել նրանց հարաբերություններում, հարցազրույցներից մեկում Նադեժդան նշել էր, որ հենց ինքն է համոզել Էմմին ամուսնանալ և գնալ ԱՄՆ: Ըստ Նադեժդայի՝ ինքն արդեն վատառողջ էր և Էմմին չէր ցանկանում իրեն միայնակ թողնել:

 

Էմմին միայն հիմա՝ որդիների ծնվելուց տարիներ անց, պատրաստ է ներկայացնել ամուսնուն: Նա սկսել է հրապարակել ընտանեկան լուսանկարներ, որոնք էլ Starnews-ը ներկայացնում է իր ընթերցողներին: