Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա. Մանրամասներ

Ձերբակալվել է քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյա. Մանրամասներ

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեյում քննվող քրեական վարույթի շրջանակում, առաջիկայում մանրամասն տեղեկատվություն կտանք»,- նշեցին կոմիտեից:

Հիշեցնենք՝ որ Մեջլումյանը մարտի 17-ին պաշտոնից ազատման դիմում էր գրել։