Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց

Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված․ պաշտպանների բողոքը մերժվեց

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ օգոստոսի 9-ին, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, որոշում կայացրեց անփոփոխ թողնել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի խափանման միջոց կալանավորումը։

Հիշեցնենք, որ պաշտպանները  բողոքարկել էին առաջին ատյանի դատարանի' Հովսեփյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու որոշումը։ Նրանք միջնորդել էին դատարան' նրա խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար։