ԲԴԽ-ը դադարեցրեց դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները

ԲԴԽ-ը դադարեցրեց դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները

Սեպտեմբերի 30-ին ԲԴԽ-ում ավարտվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի կողմից անհամատեղելիության պահանջները խախտելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Քիչ առաջ ԲԴԽ-ը հրապարակեց իր որոշումը, ըստ որի՝ դադարեցվեցին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները՝ Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով: Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: