ՀՔԾ-ն ունի իրավասություն ունի հարցաքննելու ցանկացած անձի, այդ թվում' Հրայր Թովմասյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Դիտարկմանը, թե եթե նա ունի անձեռնմխելիություն' որպես ՍԴ նախագահ, դուք չպե՞տք է ստանաք ՍԴ թույլտվությունը, Սասուն Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:
Մեկ այլ դիտարկմանն էլ, թե Հրայր Թովմասյանի, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի շուրջ տեղի ունեցող գործընթացներ են, ՀՔԾ պետը պատասխանեց.«ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով»,- ասաց:
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում:



