Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Տեղեկությունը հաստատել է ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 2-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, պատժվում է 2-6 տարի ազատազրկմամբ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիք, պատժվում է մինչև 4 տարվա ազատազրկմամբ)»:



